
Եթե ներկայումս Հայաստանում վարվող քաղաքականությունից գոհ ենք, ուրեմն պետք է հիանանք նաեւ կառավարության ծրագրով: Այս մասին, այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, հավելելով, որ ինքը ռազմավարական տեսանկյունից է նայում Կառավարության ծրագրին: Վերջինս ստեղծված իրավիճակում Պարույր Հայրիկյանը կարծում է, որ անպայման պետք է առաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: