Իտալական «Ռոմա»-ն շարունակում է կենտրոնական հարձակվողի փնտրտուքներն ու իր ուշադրությունն ուղղել է դեպի Նեապոլ: Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, մայրաքաղաքային ակումբի հետաքրքրությունների կենտրոնում է հայտնվել «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը:
«Ռոմա»-ի ղեկավարությունը շաբաթներ շարունակ կապի մեջ է եղել արգենտինացու գործակալների հետ, բայց «Նապոլի»-ին դեռևս ոչ մի պաշտոնական առաջարկ չեն արել: «Ռոմա»-ն պատրաստ է իր հարձակվող Մատիա Դեստրոյին փոխարինել Իգուաինով և ավելացնել ևս 20 մլն եվրո: