ՊՍԺ-ն հետևում է Բուսկետսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, գրում է  Daily Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզցիներն իսպանացի կիսապաշտպանին դիտարկում են որպես Տիագու Սիլվայի փոխարինող: Ընդգծենք, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալ»-ը, «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Այս մրցաշրջանում Բուսկետսը կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս