Ցանկանում եմ, որ մեր «երկրի կուրսը» երբեք չտատանվի. Արմեն Մարությանի շնորհավորանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվս մի քանի օր, և  2014 թվականն այլեւս անցյալում կլինի, տարվա իրարանցումներն ու իրադարձությունները՝ եւս: Տարեմտյան այս տրամադրության ֆոնին տեղին կլինի մի հետադարձ հայացք նետել անցած օրերի վրա՝ վերհիշելով ու ամփոփելով ուշագրավ եւ անմոռանալի պահերը:

Այս տարին ստեղծագործական առումով հաջողված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանի՝ «Ջոն արքա» ներկայացման գլխավոր հերոսի համար: 2014-ին ներկայացումը մասնակցեց Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած միջազգային թատերական փառատոնին եւ արժանացավ հատուկ մրցանակի:

Ա. Մարությանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շնորհավորելով մեր հայրենակիցների Ամանորը, յուրահատուկ բարեմաղթանք է հղել նրանց. «Ցանկանում եմ, որ մեր «երկրի կուրսը» երբեք չտատանվի, այսինքն՝ դոլարի կուրսը (ծիծաղում է), մարդիկ էլ թող չխառնվեն իրար, երկիր է, ամեն ինչ էլ պատահում է, թող այնքան շատ փող կարողանան աշխատել, որ չհիշեն էլ՝ այս երկրի նախագահն ու նախարարներն ովքեր են»,- մաղթեց դերասանը:




Լրահոս