Հունիսի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ոստիկանության երևան քաղաքի վարչության ծառայողները ծառայություն կատարելիս, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բաբաջանյան փողոցի թիվ 29/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արսեն Մ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.40-ին, Արսեն Մ.-ն Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող բենզալցակայանի լիցքավորողից բացահայտ հափշտակել է 55.000 դրամ և դիմել փախուստի: Կատարվում է նախաքննություն:
Կողոպուտ բենզալցակայանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ