ՀՀԿ կանայք ձրի շոու բեմականացրին պառլամենտում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի պահ միմյանց միս կրծող ՀՀԿ կանայքդ սկսեցիք «նոու-հաուով» հանդես գալ եւ «գունային գամմայով»` նույն գույնի «դեյրաներ» հագնելով բոլորին ցույց տալ, որ միմյանց հետ խնդիր չունեք ու էլ միմյանց չեք խանդելու արտասահմանյան գործուղումների մեկնելիս, այո՞, հարցրինք ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանին: «Ասեմ Ձեզ, որ գունային համատեղումը շատ հաճելի պատահականություն է եղել»:

Չէ՛, ի՞նչ եք ասում, հետեւել եմ` 3 անգամ գոնե նույն գույնի մեջ էիք` իրար կողք նստած: «Չէ, առաջին անգամը հաճելի պատահականություն էր, երբ տեսանք, որ դա հետաքրքրություն է առաջացնում, հաջորդ անգամվա համար պայմանավորվեցինք»: Փաստորեն, ՀՀԿ պատգամավորուհիները ձրի շոու բեմականացրին պառլամենտում` Նոր տարվա շեմին: «Ես չգիտեմ ով ինչպես է դա ընկալել, սակայն, իհարկե, դա այդպես չէ. ընդամենը ի պատասխան այն կատակի էր, որն սկսվել էր պատահականության սկզբունքով:

Ինչ վերաբերում է միմյանց «ուտելուն», նախ, այդ թեմաներից գոնե ինքս այնքա՜ն հեռու եմ, եւ ապա` ՀՀԿ կանայք իրար չեն կարող «ուտել», որովհետեւ մեր կառույցն անչափ լուրջ կառույց է եւ այսօր այնքան հանրօգուտ ու կարեւոր գործ է անում, որ նման բաների համար ժամանակ չկա եւ հնարավոր էլ չէ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս