«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են ՀՀԿ մեր աղբյուրները` Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը:
Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին` խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլեւ ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների եւ թե անձամբ իր` Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչեւ ինչ-ինչ քրեական գործերի թարմացում: Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել եւս` Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո:
Կա մեկ խնդիր եւս: Ինչպես տեղեկացնում են երկրորդ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները, եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի «համոզել» Ծառուկյանին, Քոչարյանն ինքը վա-բանկ կգնա եւ թույլ չի տա Ծառուկյանին «համոզվել»: Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանն արդեն այս տարի կսկսի ակտիվանալ եւ ինչ-որ պահից կմտնի ակտիվ քաղաքականություն` փորձելով ԲՀԿ-ն եւ «կից» կառույցները, ընդհուպ ՕԵԿ-ը, իրենով անել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: