«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասաձ տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները: Մասնավորապես «Ինեկո» և «Անելիք» բանկերից հայտնեցին, որ այս պահին ապառիկները կասեցված են:
Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները մեզ հետ զրույցում հակառակը պնդեցին՝ նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները: «Իհարկե, աշխատում ենք ապառիկով՝ «Ինեկո» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերի հետ, ավելի մանրամասն տեղեկություն Ձեզ կտան, եթե մեր խանութներ զանգահարեք», – թերթի փոխանցմամբ ասել են «Զիգզագ» ընկերությունից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։