Հայաստանյան որոշ բանկերում դադարեցվել են ապառիկի ձևակերպումները: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մանավորապես՝ «Ինեկո» և «Անելիք» բանկերի ապառիկ գործարքների կնքումը կասեցվել է: Armlur.am-ի հետ զրույցում «Ինեկո» բանկից հայտնեցին, որ իսկապես դադարեցվել են ապառիկի ձևակերպումները և, իրենք որևէ խանութի հետ ապառիկի ձևակերպումներ չեն իրականացնում: Բանկի ներկայացուցիչը հրաժարվեց նշել նման քայլի պատճառները:
«Անելիք» բանկի մարքեթինգի բաժնից հայտնեցին, որ իրենք շարունակում են բնականոն կերպով աշխատել և իրականացնում են ապառիկի ձևակերպումներ:
Նշենք, որ ապառիկ գործարքներ ձևակերպելուց հրաժարվել են մի շարք այլ բանկեր ևս: