Կեպեզե-ի աշխատակիցը կանխել է կալանավորված երիտասարդի ինքնասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի (ՓՊՎ) աշխատակիցը կանխել է կալանավորված անձի ինքնասպանությունը։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 00.25–ի սահմաններում ՁՊՎ–ի աշխատակիցը նկատում է, որ թիվ 6-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձում է ինքնասպան լինել 40-ամյա Հայկ Պետրոսյանը։ ՁՊՎ–ի աշխատակիցը, կողմնորոշվելով, կարողանում է փրկել Հ. Պետրոսյանին։ Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Պետրոսյանը, որը բնակվում է Երևանի Ռոստովյան 1-ին փողոցում, որպես կասկածյալ մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում։




Լրահոս