Կին վարորդներին Սաուդյան Արաբիայում կդատեն ահաբեկիչների պես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում երկու կանանց ձերբակալել են այն բանի համար, որ նրանք համարձակվել են խախտել ավտոմեքենա վարելու արգելքը: Կանայք կկանգնեն դատարանի առջև, որը դիտարկում է ահաբեկչության վերաբերյալ դատական գործերը:

Սաուդյան Արաբիան, որը խստորեն պահպանում է իսլամական նորմերը, աշխարհում միակ երկիրն է, որտեղ կանանց օրենսդրորեն արգելվում է մեքենա վարել:

141225205136_saudi_woman_taxi_riyadh_624x351_getty

25-ամյա Լոուջան Հատլուլը և 33-ամյա Մայսա Ամուդին կալանքի տակ են պահվում արդեն մեկ ամիս:

Թեև ուղղակի արտահայտված մեքենա վարելու արգելք կանանց համար երկրում գոյություն չունի, սակայն վարորդական իրավունք ստանալ կարող են միայն տղամարդիկ: Հասարակական վայրում ղեկին նստած կինը կարող է անմիջապես ձերբակալվել և տուգանվել խոշոր գումարով:

Սաուդյան կանայք վերջերս մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում` ջանալով հասնել այդ նորմերի մեղմացմանը. հայտնում է BBC-ն:




Լրահոս