The Times-ը «Տարվա մարդ» է ճանաչել Անգելա Մերկելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանական The Times թերթը «Տարվա մարդ» է ճանաչել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Ինչպես ասվում է այսօր թերթում հրապարակված հայտարարության մեջ, այս պատվաբեր կոչմանը Մերկելն արժանացել է «Եվրոպայում կայունության պահպանման» համար:

Հրատարակչությունը նաև նշում է, որ Մերկելն արժանացել է այս կոչմանը Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո «Վլադիմիր Պուտինի հետ լարված բանակցություններում» իր ներդրման համար:

«Տիկին Մերկելն իրեն որպես բացառիկ գործիչ դրսևորեց այն ժամանակ, երբ Արևելքի ու Արևմուտքի միջև հարաբերությունները եղել են սառը պատերազմից հետո ամենավտանգավոր աշխարհաքաղաքական ճգնաժամի եզրին»,- հայտնում է Times-ը:




Լրահոս