2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի հանրապետություն է այցելել շուրջ 941,151 զբոսաշրջիկ, աճը՝ 13,6 տոկոս: Կանխատեսվում է, որ 2014թվականի տարեկան ցուցանիշը կկազմի 1,250 ,000՝ ապահովելով շուրջ 15 տոկոս աճ: 2013 թվականին հանրապետություն են այցելել 1,084,0188 զբոսաշրջիկներ:
2014թվականի հունվար-սեպտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 785,180, աճը՝ 33,7 տոկոս: 2014թվականին շահագործման են հանձնվել 6 հյուրանոց և 33 նոր հյուրանոցային համարներով համալրվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորահոսքը 2014թ. հունվար-նոյեմբերին աճել է 23,3 տոկոսով, կազմելով 1898,4 հազար ուղևոր (ժամանում 939,0, մեկնում 959,4): Թռիչքների հաճախականությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22,0 տոկոսով՝ կազմլով 19215 թռիչք: 2014թ. հունվար-հոկտեմբերին գները նախորդ տարվա նկատմամբ նվազել են 12,1 տոկոսով: