Շվեդական Էսկիլստուն քաղաքում անհայտ անձը այրել է տեղի մզկիթը: Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ Սուրբ ծննդյան օրը:
Ոստիկանությունը համոզված է, որ խոսքը ոչ թե պատահական միջադեպի, այլ հենց միտումնավոր հրկիզման մասին է:
Հրդեհը սկսվել է կեսօրյա աղոթքի պահին, երբ մզկիթում գտնվում 15-20 մարդ է եղել:
Այն գտնվում է բազմաբնակարանային շենքի առաջին հարկում: Ականատեսները պատմել են, որ տարածքը հրկիզվել է դրսից ներս գցած մի իրից: Բոլոր ներկաներին հաջողվել է դուրս գալ այրվող շենքից, հինգ մարդ հոսպիտալացվել են:
Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհի մեղավորը դեռ չի հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է BBC-ն, Էսկիլստունում բնակվում են այլ երկրներից եկած շատ ներգաղթյալներ: 2014թ. ընթացքում քաղաքում բողոքի ալիք է բարձրացել նեոնացիստական խմբերի մասնակցությամբ, որոնք հանդես են գալիս կառավարության լիբերալ միգրացիոն քաղաքականության դեմ: