Աճ կա բոլոր ոլորտներում՝ բացի շինարարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. 9 ամսվա տվյալներով՝ ՀՆԱ աճը կազմել է 3.9%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2.8%-ի համեմատ: Այս ցուցանիշներին Armlur.am-ը տեղեկացավ Էկոնոմիկայի նախարարության տրամադրված տվյալներից:

2014թ. տնտեսական ակտիվության ցուցանիշը 2.3%-ից բարձրացել է մինչև 4.3% հունվար-սեպտեմբերին և հունվար-նոյեմբերին կազմել 3.8%` արդյունքում գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Հունվար-նոյեմբերին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում՝ բացի շինարարությունից:

Արդյունաբերության ծավալն աճել 2.6%-ով (1160.5 մլրդ դրամ), ծառայությունները` 7.1%-ով (987.4 մլրդ դրամ), գյուղատնտեսությունը` 6.5%-ով (920.7 մլրդ դրամ), առևտրի շրջանառության ծավալը` 4.2%-ով (2076.5 մլրդ դրամ), իսկ շինարարության ծավալը նվազել է 5.4 %-ով (344.5 մլրդ դրամ):

Արդյունաբերության աճին հատկապես նպաստել են հիմնային մետաղների, սննդամթերքի, ծխախոտային արտադրատեսակների, ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրությունը:




Լրահոս