2014թ. հունվար-հոկտեմբերին առևտրի շրջանառության ծավալը կազմել է 1859.4 մլրդ դրամ, աճը` 4.7%: Այդ թվում, մանրածախ շրջանառության ծավալը կազմել է 1114.9 մլրդ դրամ (աճը` 2.6%), մեծածախ շրջանառության ծավալը` 676.9 մլրդ դրամ (աճը` 8.4%), ավտոմեքենաների առևտուրը` 67.6 մլրդ դրամ (աճը` 3.5%): Մանրածախ շրջանառության 72.7% իրականացվել է խանութների (աճը` 6.2%): Այս մասին Armlur.am-ը տեղեկացավ Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տվյալներից:
Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի շուկայի զարգացման և ներմուծման ընթացակարգի պարզեցման նպատակով մշակվել է «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Մշակվել են «Առևտրի և ծառայությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերը:
Երկակի նշանակության ապրանքների արտահանման ընթացակարգերի բարելավմանն նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների շրջանառություն իրականացնող սուբյեկտների մոտ համապատասխանության ներկազմակերպական ծրագրի ներդրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: