
Հունիսի 21-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փամբակ գյուղի վարչական տարածքից ապօրինի փայտանյութ ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Համլետ Ա.-ն՝ “ԶԻԼ-130” մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է, որ փայտանյութը Լոռու մարզի Աթան գյուղի հարակից տարածքի անտառից ս/թ փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել է 1980 թ. ծնված Արա Ք.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: