Սիրիայում տեղի ունեցած վերջին մարտերի ժամանակ զոհվել է Վրաստանի քաղաքացի Իսրապիլ Չատաիշվիլին. տեղեկացնում է Грузия Online-ը:
Նրա զոհվելու հանգամանքները ստույգ հայտնի չեն, սակայն այդ տեղեկատվությունը հաստատել են Պանկիսի կիրճի բնակիչները, այնտեղ գտնվող Բիրքիանի գյուղում բնակվում են Չատաիշվիլու հարազատները:
Դեկտեմբերի սկզբին Սիրիայում զոհվել էր նաև նրա եղբայր Զելիմհանը:
Իսրապիլ Չատաիշվիլին դարձել է Վրաստանի 10-րդ քաղաքացին, ով զոհվել է այդ մերձավորարևելյան երկրում ընթացող պատերազմում: