
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մարզադաշտերից մեկի մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է 9, վիրավորվել` 26 մարդ:
Զոհերի թվում կան ինչպես ֆուտբոլիստներ, այնպես էլ երկրպագուներ: Վիրավորներից երկուսը ոստիկաններ են: Հնարավոր երկրորդ պայթյունից խուսափելու համար տարածքից մարդկանց ամբողջությամբ էվակուացրել են: