Սաուդյան Արաբիան, հավանաբար, եկող տարվա բյուջեում նավթի գինը կհաշվարկի 80 դոլար մեկ բարելի դիմաց:
Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը, վկայակոչելով երկրի կառավարության նախկին տնտեսական խորհրդական Ջոն Սֆաքիանիքսը:
Շուկայի մասնակիցներն այդ լուրը գնահատել են որպես Սաուդյան Արաբիայի վստահության նշան: Ավելի վաղ նավթի գների անխուսափելի բարձրացման մասին են հայտարարել Սաուդյան Արաբիայի այլ պաշտոնատար անձինք: