Armenian text to speach

«Գազպրոմ»-ի հետ ռուբլիով պայմանագրի կնքումը ձեռնտու չէ. Էկոնոմիկայի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի կիսում շատ այն տնտեսագետների կարծիքը, թե  ավելի ձեռնտու կլիներ, որ ռուսական կողմի հետ գազի պայմանագիրը կնքվեր ռուբլիով, այլ ոչ թե դոլարով: Այսօր կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ նա նշեց, որ չպետք է հավատալ նման կարծիք ունեցող տնտեսագետների խոսքերին:

Նրա խոսքով, առաջին հայացքից կարող է այնպիսի կարծիք ձևավորվել, որ տվյալ երկրի արժոււյթով համաձայնագրի կնքումը ձեռնտու է, բայց Կ. Ճշմարիտյանն ընդգծեց, որ դա միայն առաջին հայացքից է այդպես: Նախարարը ռուբլիով պայմանագրի կնքումը համարեց ոչ ձեռնտու և անիրականանալի:




Լրահոս