
Մեծ Բրիտանիայում վիճակախաղի հաղթողը ժամանակին չի ներկայացել իր միլիոնները վերցնելու. տեղեկացնում է The Daily Mirror-ը:
Հաղթող տոմսակը նա գնել էր Լոնդոնի Իլինգ արվարձանում: Հաղթանակ ապահովող վեց թվերի համակցությունը նրան բաժին էր ընկել հունիսին, և տոմսակի տերը վեց ամիս ուներ իրեն հասանելիք 1,045 միլիոն ֆունտ ստեռլինգը ստանալու համար: Ժամկետը լրանում էր դեկտեմբերի 25-ին:
Պարբերականը նշում է, որ այժմ այդ գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով:
Նոյեմբերին մեկական միլիոն շահած երկու հաջողակներ արդեն վերցրել են իրենց գումարները: