Նաիրիտցիները Սերժ Սարգսյանից պահանջում են իրենց աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մի մասն արդեն նախագահական նստավայրի մոտ է, իսկ մյուս մասն էլ շուտով այնտեղ կլինի: Այս մասին Armlur.am-ին ասաց գործարանի աշխատակից Թոմիկ Հակոբյանը: Վերջինիս բնորոշմամբ՝ քանի որ  որևէ հստակեցում ու հավաստիացում չկա, որ իրենց պարտքը կմարվի և որ իրենց գումարները չեն կորի, որոշել են գնալ նախագահական նստավայրի մոտ և իրենց բողոքն այնտեղ արտահայտել:

«Ինչպես գիտեք, գոյություն ունի «Նաիրիտ» ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խումբ, որն այսօր որոշեց հավաքվել ընկերության մոտ, բոլոր աշխատակիցներին ներկայացնել կառավարության պատասխանը,  ապա երթով գնալ նախագահական նստավայր և ՀՀ նախագահին կամ լիազորված անձին ներկայացնել ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ»,- նշեց Թոմիկ Հակոբյանը:

Նրա խոսքերով, իրենց պահանջն արդար է և իրենք մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար:




Լրահոս