«Վեդոմոստի» թերթը տարվա քաղաքական գործիչ է անվանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Հրատարակչությունը նշում է, որ տարվա քաղաքական գործիչ չեն ճանաչվել Վլադիմիր Պուտինը կամ Անգելա Մերկելը, ով Եվրոպան տարավ ընդդեմ Ռուսաստանի և ոչ էլ Սի Ցզինպինը, ով միայն ամրապնդել է իր դիրքերը՝ այս իրադարձություններից օգտվելով:
«Տարվա քաղաքական գործիչն» է Ալեքսանդր Լուկաշենկոն, ում Արևմուտքում սիրում են անվանել «Եվրոպայի վերջին բռնապետ», և ով սովորել է ապրել արևմուտքի ծանր պատժամիջոցների տակ շատ ավելի շուտ, քան նման խնդրի հետ անսպասելիորեն բախվեց Ռուսաստանը»,- գրում է թերթը:
Ինչպես նշում է հրատարակչությունը, Բելառուսի նախագահը 2014-ին իրեն որպես չափազանց հմուտ դիվանագետ է դրսևորել: Ուկրաինայում հակամարտությունը սպառնում էր Բելառուսին քաղաքական ու տնտեսական անկայունության աճով, սակայն Լուկաշենկոն կարողացավ իր համար հնարավոր կատաստրոֆիկ իրավիճակը հօգուտ իրեն դարձնել: