
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանն այսօր տոն է. երեխաները՝ նախատոնական ուրախ տրամադրությամբ լցված, ոգևորված հյուրերի ներկայությամբ, ներկայացան երգ ու պարով, խինդ ու ծիծաղով:
Փոքրիկ Լիլիթը հիացրեց բոլոր ներկաներին իր երգեցողությամբ և հայտնեց, որ Ձմեռ Պապիկից աման-չաման է ցանկացել, եղբոր՝ Արմանի համար մեքենա:
Թե ինչ են մաղթում երեխաներն իրենց ընկերներին, քույրերին և եղբայրներին, ինչ մաղթանքներով են նրանք դիմել Ձմեռ պապիկին և ինչ տրամադրությամբ են դիմավորում նոր` 2015 թվականը, դիտեք Armlur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան