Տաքսու վարորդը «տղավարի» դիմեց Գագիկ Բեգլարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպում ունեցավ տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարների և անհատ վարորդների հետ:

Տաքսու վարորդներից ոչ բոլորն էին համամիտ Գագիկ Բեգլարյանի այն տեսակետին, որ նոր օրենքը իրենց համար ավելի շահավետ է: Վարորդ Արտաշես Միսակյանը նախ ասաց, որ քծնանք չթվա, սակայն ուրախ է, որ այս նախարարության ղեկավարը Բեգլարյանն է: «Դուք ժողովրդի կողքին եք, մեզ լսում եք»,-ասաց նա: Այս խոսքերից հետո վարորդը ներկայացրեց եղած խնդիրները: Նախ դժգոհեց գազի ու վերջին այլ թանկացումներից, ինչպես նաև կայանատեղիների սակավությունից:

«Պրոսպետկից մի փոքր տեղ գնալու համար պիտի Ձկան խանութի մոտ հասնենք ու հետ գանք, երեսուն տոկոսով ավել գազ ենք ծախսում այդ ժամանակ, որովհետև կայանատեղի չկա: Իսկ կայանատեղիներում էլ բոլորը ջիպեր են կանգնած: Իմ համար էտ ջիպն ընդամենը փոխադրամիջոց է, բայց առաջին գծերում են կանգնեցնում: Կարմիր գծերն էլ մի կողմից քաշեցին, արդյունքում տուգանվում ենք, դա չնչին գումար չի, տուգանքները, որ հարյուր կողմից գնդակահարում են, ցանկացած քայլափոխի կարող ենք տուգանվել»,-ասաց նա: Գագիկ Բեգլարյանը նախ ասաց, որ վարորդի խոսքը ավելի շատ ելույթ էր, քան հարց, բացի այդ էլ գովազդի տարր կար մեջը: Հարցերին անդրադառնալով՝ նա նշեց, որ 2008-ին ընդհանրապես կայանատեղի չկար, իսկ հիմա արդեն յոթանասունը կա:

Վարորդը նշեց, որ «տղավարի» է դիմում նախարարին ու սպասում է, որ խնդիրը կլուծվի: «Դուք լիազորություն ունեք, դուխ էլ ունեք, ես գիտեմ, խի՞ չեք էտ ջիպերին հանում էդտեղից»:




Լրահոս