Ամանորին հայաստանյան հանգստյան գոտիներում հանգստանալու համար նվազագույնն անրաժեշտ է 199 հազար դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց «Joy tur» տուրիստական գործակալության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը:
«Հայաստանում հյուրանոցները հիմնականում ծառայություններ են մատուցում փաթեթներով, որն իր մեջ ներառում է 5 գիշեր և ամանորյա միջոցառում: Մի անձի համար մինիմում 199 հազար դրամ է կազմում ՝ մեկ անգամյա սնունդով: Նախորդ տարվա համեմատ` գների փոփոխություն տեղի չի ունեցել, սակայն Հայաստանում գների բարձր լինելու հետևանքով մարդիկ հիմնականում նախընտրում են հանգստանալ արտերկրում, քանի որ օրինակ՝ Եգիպտոսում հանգստյան փաթեթն արժե 700-800 դոլար»,- նշեց na:
Նա նաև ընդգծեց, որ Արցախում գներն ավելի մատչելի են, և այս պահի դրությամբ էլ Ամանորն Արցախում անցկացնելու համար դիմողներ կան:
Իսկ «L & I» տուրիստական ընկերության ղեկավար Աննա Հարությունյանը նկատեց, որ արտերկրից Նոր տարում Հայաստանում հանգստացողներ չկան:
«Միայն Իրանի բնակիչներ են հանգստանում, այն էլ իրենց Նոր տարուն, մեզ մոտ գալիս են հիմնականում հունվարից հետո, օրինակ` հունվարի կեսին կունենանք հնդիկների խումբ»,- եզրափակեց նա: