Վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի վարպետ Կարեն Ջանգիրովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վախճանվել է ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:

Կարեն Ջանգիրովը ծնվել է 1948թ. մարտի 15-ին, Բաքվում: 1971թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը: 1982թ-ից աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե` «Թագավորը մահանում է», Անցորդ` «Բալենու այգի», Բազիլ` «Ֆիգարոյի ամուսնությունը», Սերեբրյակով` «Քեռի Վանյա», Վիրտուոզ` «Ավտոբուս», Ալֆրեդ Իլ` «Ծեր տիկնոջ այցը» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» և այլն:




Լրահոս