Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանին 270 միլիոն դոլարի չափով վարկ տրամադրելու որոշումը` Մեծամորի ատոմակայանի աշխատանքների ժամկետները երկարաձգելու համար, այս մասին ուրբաթ օրը հայտնել են Ռուսաստանի նախարարների կաբինետից:
Ռուսաստանն ու Հայաստանն ավելի վաղ միջպետական համաձայնագիր էին ստորագրել Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործելու վերաբերյալ:
Կողմերը պայմավորվել էին, որ աշխատանքի ֆինանսավորումը կիրականացվի վարկի հաշվին, որը ՌԴ-ն կտրամադրի Հայաստանին:
Նշվում է, որ 270 միլիոն դոլարի չափով վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:
Հավելենք, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը սպառվում է 2016 սեպտեմբեր ամսին: