Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արմենիա Վայն գինու գործարանի կայքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանական հաքերների կողմից հարձակման է ենթարկվել “Արմենիա Վայն” գինու գործարանի ինտերնետային կայքը:
Իրենց “Անտի Արմենիա թիմ” կոչող ադրբեջանական հաքերներն “Արմենիա Վայն” ընկերության կայքում տեղադրել են Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իբր իրականացրած “ագրեսիայի” մասին մեղադրական նյութ, նկարներ, Ադրբեջանի նախագահի ու զինված ուժերի վերաբերյալ տեսանյութ:
“Արմենիա Վայն” գինու գործարանը հայտարարություն է  տարածել, որտեղ ասված է. “Ադրբեջանցիների խղճուկ քայլը խոսում է վերջիններիս վհատության մասին: Մենք ապացուցում ենք, որ անգամ շրջափակման նման ոչ բարենպաստ պայմաններում, հայերն ունակ են զարգացնել արտադրություններ, մտնել միջազգային շուկաներ եւ անգամ նոր խոսք ասել:
Ի հեճուկս չարակամների, մենք վստահեցնում ենք, որ ,Արմենիաե անունը կրող գինիների առաջխաղացումը միջազգային ասպարեզում շարունակվելու է նոր թափով”:




Լրահոս