Թուրքիայի Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթյուրքը որոշել է Բիթլիս քաղաքի փողոցներից մեկն անվանել հայտնի գրող Վիլյամ Սարոյանի անունով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը, Բիթլիսի ղեկավարությունն արդեն այդ մասին հաղորդագրություն է տարածել:
Այսպիսով, Բիթլիսում կհայտնվի փողոց աշխարհահռչակ գրողի անունով, որի նախնիներն ապրել են հենց այդ քաղաքում: Սարոյանի անունով որոշվել է վերանվանել նախկին Սալկոր փողոցը, որտեղ ավելի քան 100 տարի առաջ բնակվել է Վիլյամ Սարոյանի ընտանիքը: