Լուկաս Պոդոլսկին համաձայնել է տեղափոխվել «Ինտեր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին համաձայնել է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է Sky Sports-ը:

Վերջին ժամանակներս լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում էր գերմանացի ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխության հարցը, սակայն իտալական լրատվամիջոցի տվյալներով, ակումբների միջև բանակցությունները միայն վերջերս են սկսվել:

Ենթադրվում է, որ իտալական ակումբը ֆուտբոլիստին ձեռք կբերի վարձակալությամբ` հետագայում գնելու իրավունքով: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողն ընդամենը յոթ խաղ է անցկացրել, սակայն գոլի հեղինակ չի դարձել:




Լրահոս