Մոսկվան խեղդվում է ձյան մեջ. 1 ժամում 90 վթար է գրանցվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի ճանապարհային ոստիկանությունը վերականգնել է МКАД մայրուղով երթևեկությունը, որը հինգշաբթի օրն արգելափակվել էր մեծ բեռնատար մեքենաների կուտակման պատճառով, որոնք վատ եղանակային պայմանների պատճառով թաղվել էին ձյան մեջ ու մեծ խցանումներ ստեղծել, գրում է ՌԻԱ «Նովոստին»: Հինգշաբթի Կենտրոնական Ռուսաստանում ձյուն է տեղացել, ինչի արդյունքում Մոսկվայում ու Կենտրոնական դաշնային շրջանի մի շարք հատվածներում մեքենաների խցանումներ ու վթարներ են գրանցվել:

Այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 9։00-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մոտ 90 վթար է գրանցվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Բացի այդ МКАД մայրուղում բեռնատար մեքենաները, փորձելով հաղթահարել բարձրունքը, ձյան վրայով ներքև են սահել, ինչի արդյունքում բազմաթիվ վթարներ են գրանցվել:

Մոսկվայում նաև պատմական ռեկորդ է գրանցվել խցանումների տևողության հետ կապված, շատ վարորդներ մեքենաների մեջ են անցկացրել ավելի քան 10 ժամ:

41178_main

41179_main

41180_main

41181_main

41182_main

41183_main

41184_main

 




Լրահոս