«Ռուժյո, ֆանարիկ, խաղալիք». երեխաները դիմում են Ձմեռ պապիկին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրախ մանուկներն այս օրերին ծնողների հետ մանկական ժամանցի տարբեր վայրեր են այցելում. աշխուժացել են թե՛ թատրոնները, թե՛ մանկական սրճարանները, իսկ տոնական փուչիկներով և խաղալիքներով երեխաների կարելի է հանդիպել Երևանի ամեն անկյունում:

Armlur.am-ն այս անգամ որոշեց իր հարցախույզը փոքրիկների շրջանում անցկացնել՝ հետաքրքրվելով, թե ինչ են ուզում նրանք Ձմեռ պապիկից: Ինչպես և բոլոր ժամանակներում, բոլորի ամենացանկալի նվերը խաղալիքն է. այստեղ նախասիրություններն են միայն տարբեր, և յուրաքանչյուրը նշեց իր երազած խաղալիքի մասին:

Մեր ժամանակների մանուկները սովորել են նաև բարեմաղթանքներ հղել և իրենց ծնողներին նրանք մաղթում էին առողջություն, երջանկութուն:

Նաիրա Հովհաննիսյան, Տաթև Հարությունյան




Լրահոս