
Հունիսի 25-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 26-ամյա Էդգար Ն.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ 40-ամյա Արմեն Չ.-ն մարտ ամսին, քաղաքից ժամանակավոր բացակայելու պատճառով, իր բնակարանին հետեւելու պայմանով բնակարանի բանալիները վստահել է Էդգար Ն.-ին, որը նշված բնակարանի հյուրասենյակի պահարանից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն: