
Հանրապետությունում հունիսի 27-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, քամին կլինի հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2 աստիճանով: Երևանում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը սպասվում է +18…+20 աստիճան, ցերեկը` +30…+32, իսկ երեկոյան ժամերին` +25…27: