Հունիսի 12-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ս/թ հունիսի 10-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի-Սպիտակ ճանապարհին կրակոցներ են հնչել:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1975 թ. ծնված, նախկինում դատված Ռուստամ Ս.-ն իրեն պատկանող “Տոյոտա-Կոռոլա” մակնիշի ավտոմեքենայով Ղարիբջանյան խճուղով ընթանալիս իր մոտ եղած ապօրինի հրազեն հանդիսացող ատրճանակով, կյանքից զրկելու դիտավորությամբ, երեք կրակոց է արձակել համընթաց շարժվող “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1979 թ. ծնված Արտյոմ Գ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և վնասել է ավտոմեքենան: Հունիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգքրի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցվել է քրեական գործ:
Ռուստամ Ս.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: