Գյումրիում 51-ամյա տղամարդ է կախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել Գյումրիում:
Իր սենյակի մեջ պարանով կախվել է Մինաս Ավետիսյան փողոցի 48 բնակարանի բնակիչ 51-ամյա Ավետիք Բոյաջյանը, որն ապրում էր իր ծեր մոր հետ: Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, դեռևս պարզ չէ, սակայն կան տեղեկություններ, որ նա վերջին շրջանում անընդհատ դժգոհել է սոցիալական վիճակից, վիճաբանել է մոր հետ` առաջարկելով տունը ծախել և Ռուսաստան տեղափոխվել: Ավետիք Բոյաջյանը նախկինում ևս ապրել է Ռուսաստանում, սակայն կինը ամուսնալուծվել է, երեխաներին վերցրել ու վերադարձել է Հայաստան, որի պատճառով էլ ինքնասպան լինողը հարկադրված է եղել վերադառնալ հայրենիք: Ընտանիքը նրան չի ընդունել, ու Զավեն Բոյաջյանը ապրել է մոր հետ: Վերջինս աշխատել է կաթի գործարանում որպես վարորդ:
Շիրակի մարզի քննչական բաժնում փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Հիշեցնենք, որ մի շաբաթվա մեջ, սա Գյումրիում արձանագրված երկրորդ ինքնասպանության դեպքն է: 3 օր առաջ իր վարձով տան կողքին գտնվող ցախանոցում, գլխաշորով կախվել էր 50-ամյա Լարիսա Պապիկյանը, ով նույնպես վերադարձե լ էր Մոսկվայից և ապրում էր անչափահաս դստեր հետ:
Աղբյուր՝ Aravot.am




Լրահոս