ՀԱԿ հանրահավաքը արդեն մեկնարկել է եւ ելույթով հանդես եկավ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով այս անգամ ստանձնել է հանրահավաքը վարելու պարտականությունը:
Նա հայտնեց. “Վերջին հանրահավաքից՝ մայիսի 8-ից, անցել է 2 ամիս: Ես գոհ եմ ԱԺ-ում մեր աշխատանքից, մենք հանդես եկանք միասնական աշխատանքով, գրագետ թիմով, 7 պատգամավորներով ։ ՀԱԿ-ը իր գործընթացով ինչ-որ բան կարող է փոխել: Խնդրում եմ մի բան հաշվի առեք՝ առանք ձեր աջակցությունը մեր թիկունքում զգալու, մենք ոչինչ անել չենք կարող: Իրենք չեն վախենում մեզնից, վախենում են ձեզնից, իրենք լինելու են ավելի զգոն ու ավելի լավ են աշխատելու: ՀԱԿ-ի ուժը մնում է ժողովրդական ուժը”: Այնուհետեւ նա հավելեց, որ ինքը կոնգրեսի անունից խնդրում է այս շարժումը միշտ պահել, քանի որ դա է իրենց հաղթանակների հիմքը: Նա իր ելույթն ամփոփեց, ասելով, որ հանրահավաքի ընթացքում նա կրկին հանդես կգա ելույթով։