ՀԱԿ հանրահավաքին ելույթ ունեցավ նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա, դիմելով հանրահավաքին եկած մարդկանց, ասաց.
Նա հայտարարեց, որ իշխանույթուններն ամեն ինչ անում են, որ մարտի մեկի փակված լինելը “դե յուրե” փակելու համար. “Համոզված եղեք սերժանտական ռեժիմում վաղուց այդ որոշումը կայացած կլիներ, եթե չլիներ ՀԱԿ-ը։ ՀԱԿ-ը հետամուտ է հոկտեմբերի 27-ի ու մարտի մեկի սպանդի կազմակերպիչների բացահայտմանը, որովհետև փակել այդ էջերը, կնշանակի փակել Հայաստանի ապագայի էջերը”:
Նա անդրադարձավ նաեւ “Հարսնաքարի” դեպքին՝ ասելով, որ դա հրեշավոր միջադեպ էր. “Նրանք դուրս չեն գալիս փողոց՝ պայքարի, քանի որ տեսնում են՝ ինչպես են փառաբանվում մարդասպանները, քանի որ գիտեն, որ միջադեպի մասնակիցները չեն պատժվելու: ՀԱԿ-ն է միայն ունակ պատիժ պահանջել։ Անպատիժ մնացած հանցագործությունները ծնում են նոր հանցագործություններ, իսկ դրանք չբացահայտված մնալով չեն վերականգնում սահմանադրական կարգը:
Բեսպրեդելի վերջը գալու է, սրանում է ՀԱԿ-ի առաքելությունը։ Կեցցե ազատությունը, Հայաստանի Հանարապետությունը, մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում”։