Ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում աշխարհում 2015 թ. REX

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

REX տեղեկատվական գործակալությունը հրապարակել է աստղագետ, գրող ու 2015 թ «Կառուցվածքային աստղագուշակի» ստեղծող Գրիգորիյ Կվաշիի կանխատեսումները:
Ըստ նրա կանխատեսման` 2015 թ կարևոր սենսացիոն իրադարձությունը պետք է դառնա Իրանում իրադարձությունները: Իրանը վերջին շրջանում որոշ առումով ստվերում է հայտնվել, սակայն այնտեղ շուտով հեղափոխություն տեղի կունենա:
Իր կանխատեսումում Կվաշին կարևորությամբ երկրորդ հորիզոնականում է դասում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ըստ այդ կանխատեսման` այդ պետության պառակտված շրջանների միջև հավասարակշռությունը կփոխվի: Այն, ինչ այժմ անվանում են Նովոռոսսիա , կդառնա էլ ավելի ծանրակշիռ մաս: 2015 թ կեսերին պառակտված երկրի երկու մասերի հավասարակշռությունը կհավասարվի, ինչից հետո հավասարակշռությունը կլինի Նովոռոսիայի կողմը: Այս դրաման, ըստ նրա կանխատեսումների, կավարտվի 2017 թ:

Երրորդ հորիզոնականում է Չինաստանը, որի բարեկեցությունը ակնհայտորեն գերագնահատվում է: ՉԺՀ դեռևս ամուր դիրքեր ունի, սակայն ըստ կանխատեսման հեղինակի` ներքին քաղաքականությունում բացասական միտումների ի հայտ գալու ժամանակն է:

Չորրորդ հորիզոնականում է Եվրոպան, որը կշարունակի վստահորեն շարժվել հյուսիսատլանտյան համերաշխության գաղափարից դեպի Ռուսաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների գաղափարին:

Հինգերորդ հորիզոնականում է Ռուսաստանը, որտեղ ամեն ինչ հանգիստ կլինի, կշարունակվի «աստղաթափը»: Պետության առաջին դեմքերից տարին առավել անհանգստացնող կլինի Դմիտրի Մեդվեդևի, Սերգեյ Միրոնովի, Սերգեյ Իվանովի ու Սերգեյ Լավրովի համար:




Լրահոս