
2014 թվականը Հայաստանի համար չի կարելի հաջող կան անհաջող տարի անվանել: Այս համոզմանն է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Իսկ գալիք՝ 2015 թվականը, ըստ նրա, շատ կարևոր տարի է հայ ժողովրդի համար:
«Պետք է կենտրոնանալ 2015 թվականի վրա. այն շատ կարևոր տարի է հայ ժողովրդի համար… 100-ամյակ մի անգամ է լինում»,- Armlur.am-ի հետ զրույցում նշեց սրբազան հայրը: