ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, մի շարք օրինագծերի շարքում քննարկվել է «Սեւանա լճի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է 2012թ. Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչեւ 320 մլն խմ, այսինքն՝ շուրջ 150 միլիոն խմ-ով ավելացնել օրենքով սահմանված ծավալը: Նախաձեռնող խումբն այս հանգամանքը հիմնավորել է ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խմ:
«Փաստորեն, մեր պայքարն իզուր էր, Սեւանա լիճը նորի՞ց են տանում են լճացման: Իմ համոզմամբ՝ լճից բաց թողնվող ջրի ծավալը պիտի լինի մինչեւ 50 մլն խմ, ավել չափաբաժինը կհանգեցնի էկոլոգիական լուրջ խնդիրների»,-մտահոգություն հայտնեց բնապահպան Սամվել Սարգսյանը: Նրա կարծիքով՝ հանձնաժողովը մասնագիտական մոտեցում չի ցուցաբերել, ու արդարացում չէ այն, որ ջուրը պետք է հողատարածքները ոռոգելու նպատակով:
Ստացվում է, որ իրականում ջուրը բաց են թողնում լճի մակարդակն իջեցնելու համար, որպեսզի դղյակները ջրի տակ չանցնեն:




Լրահոս