Երեկ Կիեւյան կամրջի տակ հայտնաբերվել է Գրիբոյեդովի 15-Ա շենքի բնակիչ 23-ամյա Ներսես Հակոբյանի դին, որին՝ որպես անհետ կորածի, Արաբկիրի ոստիկանները հունիսի 19-ից փնտրում էին: Ներսես Հակոբյանի հայրը՝ Արմեն Հակոբյանը, աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Նորք» հոգեբուժական կլինիկայում որպես բաժնի վարիչ: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, հառաչանքով խոսելով որդու ինքնասպանության մասին, ասաց. «Ինձ համար պարզ է: Իմ տղային ինձանից լավ ոչ ոք չի ճանաչում: Ցավոք սրտի, հարմար պահին, պետք եղած պահին ես չկարողացա իր կողքին լինել»: Թե ինչ նկատի ուներ հայրը, չշարունակեցինք հետաքրքրվել՝ հաշվի առնելով նրա հոգեբանական վիճակը:
ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ