Գևորգ Կոստանյանը դիմել է Արդարադատության խորհուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Կաշառք ստանալը, որը կատարվել է դատավորի կողմից): Կատարվում է նախաքննություն:

armlur.am-ի հարցմանը ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խորհրդական Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ ՀՀ դատական օրենսգրքի 168-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ Կոստանյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խ. Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Արդարադատության խորհուրդ:




Լրահոս