Այսօր հայ եկեղեցու մեծահռչակ վարդապետ Գրիգոր Տաթևացու ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ առաքելական եկեղեցու մեծահռչակ վարդապետ Գրիգոր Տաթևացու (1346-1409) ծննդյան օրն է։ Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։

Նա աստվածաբան է, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ ։ Գրիգոր Տաթևացին Տաթևի փիլիսոփայական դպրոցի առաջավոր թևի նշանավոր ներկայացուցիչներից է, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից։ Նրա անվան հետ է կապվում Տաթևի համալսարանի համաժողովրդական մեծ անունը։
Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայոց Եկեղեցու վարդապետները։ Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան»կոչվող քարոզագրքերը, մեկնություններ և այլ աշխատություններ, ինչպես նաև նրա նկարագրած երկու Ավետարանները։

Գրիգոր Տաթևացին ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում։ 7 տարեկանում ծնողները Գրիգորին ուսման են տալիս։ Հետագայում կրթությունը շարունակում է Տաթևի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։

  • Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի
    (ձախից աջ)

  • Գրիգոր Տաթևացու մանրանկար

  • Գրիգոր Տաթևացի, նկարիչՀովնաթան Հովնաթանյան

  • Գրիգոր Տաթևացի, խորաքանդակ ՄոսկվայիՍուրբ Խաչ մայր տաճարի պատին

  • Գրիգոր Տաթևացու հուշարձան (Երևան), Մատենադարան

1371 թվականին Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն է կատարում Երուսաղեմ և այնտեղ ստանում է կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին՝ Դարանաղյաց գավառում ձեռնադրվում է վարդապետ և Որոտնեցին նրան հանձնոմ է վարդապետական գավազան։ 1380 թվականին նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք։

1388 թվականին, իր ուսուցչի մահից հետո Գրիգորը դառնում է այդ վանքի առաջնորդը։ Վարել փիլիսոփայության, աստվածաբանության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ։

1390 թվականին Տաթևացին հաստատվեով Տաթևում, իր շուրջը համախմբեց Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից այստեղ ուսանելու եկած բազմաթիվ աշակերտների և շարունակեց իր գիտամանկավարժական գործունեությունը: Նրա րաբունապետության օրոք Տաթևի դպրոցը, որը վերածվել էր համալսարանի, հասել է իր ծաղկման գագաթնակետին՝ դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն։

Դասախոսել է Մեծոփավանքի և Սաղմոսավանքի դպրոցներում: Մեծոփավանք տեղափոխվեց Սյունիքի երկրաշարժից հետո՝ չդիմանաքով արտաքին թշնամիների և երկրաշարժի արհավիրքներին՝ Գրիգոր Տաթևացուն աշակերտել են 15-րդ դարի հայ մշակույթի մի շարք նշանավոր գործիչներ՝ Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին և ուրիշներ: Տաթևացու 300-ից ավելի աշակերտները նշանակալի դեր են խաղացել հայ հոգևոր-եկեղեցական, գիտական, մշակութային և հասարակական կյանքում։ Նա միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ունիթորների (միարարների) դեմ՝պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։

Մաղաքիա Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։ Տաթևացին անփոխարինելի ավանդ ունի Հայաստանի մշակույթի, լուսավորության տարածման և եվրոպական մտածողույունը հայոց մտավորական շրջաննները ներմուծելու մեջ։

Տաթևացին նաև մանրանկարիչ էր ու երաժիշտ: Պահպանվել է 1297 թվականին գրված մի Ավետարան (Մատենադարան, ձեռագիրդ 7482), որը 1378 թվականին նկարազարդել է Տաթևացին:

Գրիգոր Տաթևացին ապրել է խիստ պահեցող կյանքով, շարունակ կրել է մազեղեն հագուստ և պարեգոտի։

Տաթևացին գրել է մեկնություններ, լուծմունքներ, քարոզներ, աստվածաբանական, դավանաբանական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ։ Այդ երկերում արծարծվել են հեղինակի մանկավարժական հայացքները, ճանաչողության և իմացության խնդիրներ:

Առավել կարևոր են «Գիրք հարցմանց» ու «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված ոչ միայն ժամանակի գիտության և կյանքի ամենաբազմազան խնդիրներին վերաբերող տեղեկություններ, այլև հայ դավանաբանական մտքի դարավոր ձեռքբերումները։ Երաժշտական, ծիսական, տեսական ու գեղագիտական մի շարք խնդիրներ արծարծվում են «Հարցմանց գրքում»։Նրա ժառանգության մասն են կազմում Արիստոտելի և Դավիթ Անհաղթի գործերի մեկնությունները։

  • Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց Կ. Պոլիս, 1729։ Լուսատիպ վերահրատարակությունը՝ Երուսաղէմ, 1993
  • Ոսկեփորիկ (տպ. Կ. Պոլիս, 1746)

Իր տեսակի մեջ բացառիկ է նաև «Քարոզգիրքը»՝ «Ձմեռան» և «Ամառան» հատորներով։ Նա ստեղծել է քարոզախոսության, հռետորական արվեստի դասագիրք, որտեղ կարևորվել է քարոզը։ Տաթևացին փիլիսոփայության մեջ պաշտպանել է երկակի աստվածային էությունների և բնության ճանաչման ճշմարտության սկզբունքը, սահմանազատել հավատի ու գիտության, աստվածաբանության և փիլիսոփայության բնագավառները։

Նրա կարծիքով՝ Աստծու ստեղծած 4 տարրերը՝ կրակը, օդը, ջուրը և հողը, հավերժ են:

Հասարակական ներդաշնակության խախտման հիմնական պատճառը համարել է աղանդավորական շարժումները և իշխող դասերի ագահությունը։ Ըստ նրա՝ միապետը կամ իշխանը իրավունք չունի և չի կարող լուծել համաժողովրդական նշանակության հարցեր՝ առանց ժողովրդի մեծամասնության ընդհանուր համաձայնության։ Հետաքրքիր են նրա իմացաբանական ըմբռնումները։

Գիտելիքներն ու առաքինությունը բնածին չեն, այլ ձեռքբերովի, իսկ զգայական առողջ ընկալումը ճանաչողության հիմքն է, որի վրա էլ հենվում է բանականությունը։։ Դրա համար էլ նա երեխայի կրթության ու դաստիարակության հարցում կարևոր դեր էր հատկացնում ուսուցչին, որը պետք է լիներ նվիրված, անարատ վարքի տեր։ Հայոց պետականության կործանման ամար մեղադրում էր նախարարներին, որոնք իրենց եսամոլությամբ, որոնք ընդունակ չեղան լուծելու ազգային խնդիրները։ Համոզված էր, որ համազգային նշանակության խնդիրները պետք է կարգավոի ոչ միայն իշխանական դասը, այլ ամբողջ ժողովուրդը։




Լրահոս