ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրների որոշմամբ՝ արդեն հայտնի է ԵԽԽՎ հայաստանյան նոր պատվիրակության կազմը: Ըստ այդմ՝ հիմնական կազմում ընդգրկվել են՝ ՀՀԿ-ից՝ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Հայ ազգային կոնգրեսից՝ Լեւոն Զուրաբյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը: Բացի այդ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում լինելու են փոխարինողներ, ըստ այդմ՝ ՀՀԿ-ից՝ Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանը: Փոխարինող անդամի կարգավիճակ կունենան նաեւ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, որոնք, սակայն, պատվիրակությունում ներկայացված կլինեն ռոտացիոն կարգով. մեկ տարի ԵԽԽՎ պատվիրակության կազմում կընդգրկվի ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, հաջորդ տարի կընդգրկվի «Ժառանգության» ներկայացուցիչը՝ Զարուհի Փոստանջյանը:




Լրահոս