Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենի նախավերջին՝ 8-րդ տուրում պարտության մատնեց մինչ այդ առջևից ընթացող գրոսմայստեր Գայոս Նիգալիձեին (Վրաստան): Այս մասին տեղեկանում armchess.am կայքից:
Այս հաղթանակից հետո Պետրոսյանը, վերջին տուրից առաջ, 8 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկի (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը:
Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանը և Սամվել Տեր-Սահակյանն ունեն 5,5-ական, Լևոն Բաբուջյանը և Մանուել Պետրոսյանը՝ 5-ական, Լիլիթ Գալոյանը՝ 4,5, Մարիա Կուրսովան՝ 4 միավոր:
Այսօր վերջին տուրի կենտրոնական պարտիայում Տիգրան Լ. Պետրոսյանը սևերով խաղում է Վլադիմիր Օնիշչուկի հետ: