
«ՕԵԿ առաջնորդն առանց քոռ կոպեկի ինձ պորտֆել տվեց»:
Ըստ ՕԵԿ-ականների՝ կոպեկը պարտադիր պետք է «քոռ» լինի, որպեսզի Արթուր Բաղդասարյանը այն վերցնելու ցանկություն չունենա: Բայց ի՞նչ կարիք կա կոպեկներ հաշվելու, երբ գոյություն ունի կանաչ թղթադրամ հասկացությունը, ինչը նմանատիպ վճարումներ կատարելու առավել նախընտրելի միջոց է: Եւ հետո, ո՞վ չգիտի, որ պատմության մեջ չի եղել մի ժամանակաշրջան, երբ պաշտոններն այնքան էժան լինեն, որ կոպեկներով գնվեն: Այնպես որ, այս դեպքում էլ չարժե ՕԵԿ-ին հավատալ, հատկապես որ հայտարարության հեղինակ նորանշանակ նախարարն առանձնապես չի փայլել իր ազնվությամբ: Նա էլ լամինատի բիզնեսում է «Լֆիկ աշխատում»: