
«Կա ընդդիմություն կամ իշխանություն, կա դիմություն: Մեզ մոտ արձանագրված է նաեւ ոչ ընդդիմություն հասկացությունը»:
Իհարկե, միշտ էլ փաստել ենք, որ Գալուստ Սահակյանի մտքերը հասկանալը դժվար գործ է: Նա շարադրում է բառեր, որոնք ամբողջության մեջ հաճախ միտք չեն արտահայտում: Այս դեպքում եւս Գրիգորիչը նոր բացահայտում է արել. Հայաստանում կա ընդդիմություն կամ իշխանություն եւ դիմություն: Սովորաբար քաղաքագիտության մեջ երկու թեւի է բաժանվում դաշտը՝ ընդդիմություն կամ իշխանություն: Համենայնդեպս, ոչ ընդդիմություն հասկացության մասին մինչ օրս «խելոք մարդիկ» չեն մտածել ու աշխատություններ չեն գրել: ՀՀԿ-ն, փաստորեն, նորամուծություններ է մտցնում գիտության մեջ: